Եվրոպան ու Հյուսիսային Ամերիկան իմացան, թե ինչ բան է արևադարձային ամառը, սակայն դա ուրախություն նրանց չբերեց: Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Ատլանտիկայի երկու կողմերում օդի ջերմաստիճանն ավելի քան 300 է:
Մեծ Բրիտանիայում շոգի պատճառով մահացել է ավելի քան 800 մարդ: Դժվար է ֆրանսիացիների, իսպանացիների ու ԱՄՆ արևելյան ափի բնակիչների համար: Վաշինգտոնում, որտեղ, շոգը նորություն չէ, բնակիչները նույնպես տառապում են բարձր ջերմաստիճանից ու խոնավությունից:
Հարյուրավոր մարդկանց մոտ “ջերմային հարված”, “գերտաքացում”, կամ էլ “ջրազրկում” է ախտորոշվել: Բժիշկներն առաջարկում են նստել տանը, որտեղ օդորակիչներ կան: Շտապօգնությունը հիվանդներ է տեղափոխում. Բոլորի մոտ նույն ախտանշաններն են: Բոլոր արևելյան նահանգներում, Ատլանտյան օվկիանոսի ափերից մինչև Մեծ լճեր ջերմաստիճանը 30,35,40 աստիճան է և օդերևութաբաններն ասում են, որ շոգը շարունակվում է:
Նույնն է Եվրոպայում: Ասես տապակի մեջ լինեն ու, բոլորը չէ, որ դիմանում են այդ շոգին. իսպանացիները մի կերպ շոգը մեղմում են լողափերին, Բրիտանական կղզիներում, իսկապես դժվար է.օդափոխիչներն աշխատում են անընդհատ, սակայն շատ են խեղճանում երեխաները: Լոնդոնում վտանգի երրորդ աստիճան է հայտարարված: Դա նշանակում է, որ վտանգի տակ է մարդկանց առողջությունը: Մասնագետներն ասում են, որ հարյուրավոր մահեր են գրանցվել.դրանք հիմնականում տարեցներն են, որոնք սրտի խնդիրներ ունեն:
Tags: շոգ