Պետական պաշտոնիայի տվյալներով` Թուրքիայում Սիրիայի սահմանի մոտակայքում հորդառատ անձրևներից առաջացած հողի փլուզման հետևանքով զոհվել է հինգ մարդ:
Կառավարիչ Ջելյալետինա Լեկեսիզը հայտնել է, որ հողի փլուզումը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան Հաթայ նահանգի Դորտյոլ քաղաքում, որի արդյուքնում փլուզվել է վեց տուն: Առնվազն 12 մարդ վնասվածքներ է ստացել:
Ըստ մասնավոր Դոգան լրատվական գործակալության`զոհվել են ծեր կին ու տղամարդ և իրենց երկու թոռները, որոնք մնացել էին իրենց փլուզված տան տակ:
Կառավարությանը կից աղետների կառավարման գործակալության տեղեկություններով` ուղղաթիռների միջոցով փրկվել են ինը մարդ:
Թուրքիայում հաճախ են տեղի ունենում հորդառատ անձրևներից հետևանքով առաջացած մահվան ելքով հողի փլուզումներ:
Tags: թուրքիա
