Ոստիկանության տվյալներով`Պակիստանում խոհարարը ձերբակալվել է քաղաքական նկատառումներով երկու թշնամական ընտանիքներից մեկի ուտելիքի թունավորման միջոցով 22 մարդ սպանելու համար:
Ոստիկանապետ Սադիք Դոգարը հինգշաբթի հայտնել էր, որ դեպքը տեղի էր ունեցել Փենջաբ նահանգի Մելսի քաղաքում, որտեղ նահանգային ընտրությունների ժամանակ Արսալ Խան Խիչին տանուլ էր տվել իր բարեկամ Ջեհանզեբ Խան Խիչիին:
Դոգարը նշում է, որ Արսալ Խան Խիչին մեղադրվել է հունիսի 9-ին իր հակառակորդի տանը ուտելիքը թունավորելու համար խոհարարին 500 դոլար վճարելու մեջ: Այդ դեպքի ընթացքում թունավորվել և հիվանդանոց է տեղափոխվել մոտ 50 մարդ, որտեղ 22-ը մահացել են:
Խոհարարը խոստովանել է, որ թունավորել է ուտելիքը: Նախքան խոհարարին ձերբակալելը` ոստիկանությունը սպասել է մինչև հաստատվի, որ ուտելիքը թունավորված է եղել: Արսալ Խան Խիչին փախուստի մեջ է գտնվում, նրա նկատմամբ ևս մահափորձ է իրականացված եղել:
Քաղաքականությունը Պակիստանում սովորաբար ընտանեկան կապերի միջոցով է իրականացվում և այստեղ անսովոր է, երբ բարեկամները հակառակորդ կուսակցությունների մեջ են լինում:
