«Գեզի» այգում վաղը հարսանիք է, ամուսնանում են այստեղ ծանոթացած երիտասարդները

geziԹուրքիայում «Գեզի» այգու ցույցերի ընթացքում տեղի ունեցած ողբերգական դեպքերը միգուցե դեռ երկար կհիշվեն: Սակայն այդ օրերին ստեղծված լարվածությունից բացի եղել են նաև լուսավոր պահեր: «Գեզի» այգում ծնված սերը, որը շուտով կպսակվի ամուսնությամբ, հենց այդ հետաքրքիր պատմություններից մեկն է:

Երիտասարդ զույգը՝ Օզգյուրն ու Նուրայը «Գեզիում ենք ծանոթացել, Գեզիում ենք ամուսնանալու» վերնագրով հարսանիքի հրավիրատոմսերը սկսել են բաժանել այգու համար պայքարող իրենց ընկերներին: Վաղը ամուսնանալ պատրաստվող զույգը իր երջանկությունը ուզում է կիսել բոլոր ընդդիմացող երիտասարդների հետ: Հետաքրքրական է, որ «Գեզիի» զույգին իրենց աջակցությունն են հայտնել մի շարք անվանի մարդիկ: Մասնավորապես հարսանյաց հանդերձները նվիրել է նշանավոր դիզայներ Բարբարոս Շանսալը, հրավիրատոմսերը գծագրել է Բահադըր Բոյշալը, յուրահատուկ է լինելու նաև երեկոյի երաժշտությունն ու հարսանեկան թխվածքը: Վաղը ցուցարարները «Գեզի» այգում կհավաքվեն ոչ թե բողոքելու, այլ ուրախանալու համար, «Գեզիում» հարսանիք է:

 

Tags: ,