Վերջերս անգլիական և թուրքական մամուլի օրակարգում է հայտնվել «աղջիկ փախցնելու» մի պատմություն: Մեկ տարի առաջ «Facebook»-ի միջոցով ծնունդով Ադանայից 22-ամյա թուրք մատուցող Մուրադ Ջան Էրթանին ծանոթանում է անգլիացի Ֆեյ Ջոնսի հետ: Այս ամառ աղջիկը մոր հետ որոշում է իր հանգիստն անցկացնել Թուրքիայի Մարմարիս քաղաքում, որտեղ և աշխատում է թուրք երիտասարդը: Որոշ ժամանակ ընկերություն անելուց հետո երիտասարդները որոշում են միասին փախչել:
Այս դեպքին է անդրադարձել անգլիական «Daily Mirror» հանդեսը, որին տված հարցազրույցում Էրթանին պատմել է դեպքի մանրամասների մասին: Վերջինս նշել է, որ չի իմացել աղջկա իսկական տարիքը: Ֆեյը նրան ասել է, թե 19 տարեկան է, սակայն իրականում 16 է եղել: Էրթանին իրենց հետ պատահածը «արկած» է համարել: «Անգլիացի աղջիկների հետ հեշտ է, թուրք աղջիկների դեպքում այդքան հեշտ չէ, նրանց լավ ստեր է պետք ասել»,-պատմել է երիտասարդը: Այն հարցին, թե արդյոք ինքը հատուկ հետաքրքրություն ունի անգլիացի աղջիկների նկատմամբ, Էրթանին այսպես է պատասխանել՝ «Երբ աղջիկը գեղեցիկ է, նշանակություն չունի, թե որտեղից է»:
Աղջկա անհետանալուց հետո մայրը ոստիկանություն է դիմել, վերջիններս էլ հետշտությամբ գտել են երիտասարդներին: Էրթանին նշել է, որ չի կարծել, թե տեղի ունեցածը լուրջ բնույթ կստանա և ասել է, թե աղջիկը պարզապես չէր ցանկանում մոր հետ վերադառնալ Անգլիա, այդ պատճառով էլ իրենք որոշեցին փախչել: Հարցաքննությունից հետո ոստիկանությունը բաց է թողել Էրթանիին՝ համարելով, որ նա աղջկան վատ մտադրությամբ չի փախցրել և իսկապես տեղյակ չի եղել նրա իրական տարիքի մասին:
Tags: թուրքիա
