Ոստիկանները Հյուսթոնում իսկական սարսափ տուն են հայտնաբերել, որի տերն անազատության մեջ է պահել թոշակային տարիքի միանգամից ութ մարդու: 4 տղամարդիկ պահվում էին հարմարություններից զուրկ ավտոտնակում. Ոչ մահճակալ, ոչ սեղան. միայն մեկ ջարդած բազկաթոռ: Նրանք սնվել են թերմացքներով ու գտնվել են ծայրահեղ հյուծված վիճակում: Ազատվածներից մեկը հայտնել է, որ նման պայմաններում 10 տարի է անցկացրել: 4 կին էլ տանն են պահվել:
Ոստիկանները պարզել են, որ բոլորին գայթակղել են անվճար ծխախոտով ու խմիչքով: Նրանցից խլել են սոցիալական քարտերը, որոնցով խարդախները պետությունից վճարումներ են ստացել:
Բոլոր գերյալները հիվանդանոցում են: Գործով ձերբակալվել է մեկ մարդ: Նրա նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել:
Tags: ստրուկ