Ոսկու համաշխարհային գնի նվազումը ազդել է նաև աշխարհում հայտնի ոսկյա իրերի գների վրա: Այսպես «Անադոլու» գործակալությունը գրում է, որ նշանավոր արգենտինացի ֆուտբոլիստ Լեոնել Մեսիի ոտնաթաթը, որն ամբողջությամբ ոսկուց է պատրաստված բավական էժանացել է: Ճապոնացի հայտնի ոսկերիչ Գինզա Տանակայի կողմից պատրաստված Մեսիի ոտքը վաճառքի էր հանվել մարդ ամսին՝ գբահատվելով 5,25 միլիոն դոլար: Այժմ դրա գինը նվազել է 1,2 միլիոն դոլարով:
Հայտնի է, որ 25 կգ քաշ ունեցող ոսկյա ոտնաթաթի վաճառքից ստացված հասույթի մի մասը նախատեսվում է տրամադրել 2011 թվականի ցունամիից տուժած ճապոնացի երեխաների օգնության համար:
Հետաքրքրական է, որ չնայած ոսկու գնի նվազման, Ֆուտբոլի աշխարհի առաջնության 6 կի 175 գրամանոց ոսկյա գավաթը 2010 թվականից հետո 9 տոկոսով թանկացել է:
Tags: Լեոնել Մեսի
