Ֆրանսիայում մեծ վեճ է ծագել ոտքից գլուխ մուսուլմանական հագուստով փակված կնոջ պատճառով

fransՖրանսիայի մայրաքաղաք Փարիզին մոտ գտնվող Տրապես քաղաքում ոստիկանությունը սովորական մի ստուգման ժամանակ ոտքից գլուխ մուսուլմանական հագուստով փակված կնոջը ցանկացել է զննել նրա ամուսնու ներկայությամբ: Սակայն կնոջ ամուսինը ընդդիմացել է և թույլ չի տվել անցկացնել ստուգումը՝ վեճի բռնվելով ոստիկանների հետ: Արդյունքում ամուսիններին ձերբակալել և տարել են ոստիկանական բաժանմունք: Այս ամենը պատճառ է դարձել, որպեսզի մետ 250-ից 400 հոգի հավաքվի քաղաքի կենտրոնում գտնվող ոստիկանական բաժանմունքի շենքի դիմաց: Ցուցարարները կրակի են տվել մոտակայքում գտնվող աղբարկղերը և մոլոտովի կոկտեյլներ են նետել շենքի վրա:

«Ռադիկալը» գրում է, որ քաղաքացիների գործողությունների հետևանքով անվտանգության ուժերի աշխատակիցներ են վիրավորվել: Երեկոյան ժամերին ոստիկանությանը հաջողվել է հսկողության տակ վերցնել դրությունը, ողջ գիշեր ոստիկանները չեն հեռացել դեպքի վայրից:
Նշենք, որ Ֆրանսիայում հասարակական բացօթյա վայրերում արգելված է կրել ամբողջովին փակ հագուստ և ծածկել դեմքը:

Tags: