Չինական լրատվամիջոցների տվյալներով՝ Պեկինի միջազգային օդանավակայանում այսօր տղամարդը ինքնաշեն ռումբ է պայթեցրել:
Չինական պետական CCTV լրատվամիջոցը տեղեկացնում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեկոյան 6:24-ին:
Twitter-ին նմանվող չինական Weibo կայքում տեղադրված լուսանկարներում երևում է պայթյունից հետո ծխով լցված տերմինալը:
Ե´վ տեղական, և´ միջազգային թռիչքները տեղի են ունենում պայթեցված 3-րդ տերմինալից:
Չինաստանի ոստիկանությունը պայթյունի մեջ մեղադրում է Ջի Չժունսին անունով տղամարդուն, որը նաև պայթյունի ընթացքում միակ վիրավորն է եղել:
Ոստիկանության տեղեկություններով տղամարդը նաև խնդրարկու է, այսինքն ունի որոշակի դժգոհություն կառավարությունից կամ ոստիկանությունից, սակայն նրանք չեն տեղեկացրել, թե որն է տղամարդու դժգոհության պատճառը:
Պայթյունից երկու ժամ անց օդանավակայանից տեղեկացրել են, որ այն աշխատում է սովորական օրակարգով և ոչ մի թռիչք դրանից չի տուժել:
Tags: Չինաստան
