Ավտոպատահար Վայք-Զառիթափ ճանապարհին

ավտոպատահարՀուլիսի 21-ին, ժամը 08.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայք-Զառիթափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում “Նիսսան” մակնիշի 17 ԼU 203 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, ինչից վարորդ` 1972 թ. ծնված Ա. Աբրահամյանը, ուղևորներ՝ 1996 թ. ծնված Լ. Աբրահամյանը, 1996 թ. ծնված Ա. Սարգսյանը և 1993 թ. ծնված Հ. Առաքելյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Աբրահամյանը և Ա.Սարգսյանը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել, իսկ Հ. Առաքելյանը և Լ. Աբրահամյանը տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, և թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Tags: