Առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի: Մոտ 296 մարդ էլ վիրավորվել է: Նախնական տվյալներով, քանդվել է ավելի քան 380 շենք, 1000-ավոր կառույցներ են վնասվել: Երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներին ավելի քան 500 մարդ է մասնակցում:
