Երկրաշարժ Չինաստանում, 47 մարդ զոհվել է, 296-ը` վնասվածքներ ստացել

երկրաշարժՀուլիսի 22-ին, ժամը 08.59-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով 03.45-ին Չինաստանի տարածքում՝ Չաբու քաղաքից 13 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 5.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 8 բալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հիպոկեն­տրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 34.52և արևելյան երկայնու­թյան 104.230:

Ժամը 09.45-ի դրությամբ` զոհերի թիվն աճել է 47-ի, իսկ վիրավորներինը` 296-ի: Ավերածությունները հիմնականում ընդգրկել են Չինաստանի հյուսիս-արևելյան Գանսյու տարածաշրջանը: Նշված տարածաշրջանի բազմաթիվ գյուղեր զրկվել են կապից և հոսանքազրկվել:

Tags: