«Ինչի ՞ համար 50 դրամ ավել վճարեմ, որ շարունակեք ոտնահարե՞լ իմ իրավունքները»

զառա«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության շահերի պաշտպանության պատասխանատու  Զարուհի Բաթոյանը պատրաստ է քաղաքային տրանսպորտի ծառայությունների համար կրկնակի, եռակի կամ քառակի ավել վճարել, եթե, իհարկե, այն ունենա սայլակով երթևեկելու հնարավորություն։ Այս մասին վերջինս գրել է իր facebook-յան էջում։ «Վաղը ես պատրաստ եմ քաղաքային տրանսպորտի ծառայությունների համար կրկնակի, եռակի կամ քառակի ավել վճարել, եթե, իհարկե, կարող են սայլակով երթևեկելու համար հնարավորություն տալ ինձ: Այսօր իմ միակ փոխադրամիջոցը տաքսին է, որը թանկանալուց էլ ասում են` 50 դրամ յուրաքանչյուր կիլոմետրի համար է թանկանալու: Երևանում ապրում է հաշմանդամություն ունեցող 60.000 մարդ: Ինչպե՞ս են նրանք ու նրանց ընտանիքի անդամները երթևեկում քաղաքում: Ինչպե՞ս են երեխաների ծնողները նրանց դպրոց տանում, եթե նույնիսկ տաքսու բեռնախցիկում չի տեղավորվում սայլակը, որովհետև գազի բալոններ են դրված կամ էլ վարորդը հրաժարվում է: Որևէ մեկին հետաքրքրե՞լ է արդյոք այս հարցը: Պատասխանատուները միայն խոստումներ են տալիս:
Ո՞ւր են հարմարեցված ավտոբուսները: Իմ ընտանիքի անդամները, իմ համաքաղաքացիները, իմ ընկերներն ինչի ՞ համար 50 դրամ ավելի վճարեն, որ շարունակեեք ոտնահարե՞լ իմ իրավունքները», – գրել է Զարուհի Բաթոյանը։