Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամներ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 11.1-րդ կետով՝ որոշում եմ.
Արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամներ նշանակել՝
1) իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ.
2) իրավաբանական գիտությունների թեկնածու Հովսեփ ՓԱՆՈՍՅԱՆԻՆ»,- ասված է հրամանագրում:
