Թուրքիայի Բուրսա քաղաքի Օսմանղազի շրջանում գնչու քաղաքացիների և նրանց հարևանների միջև վեճ է ծագել: Գնչու քաղաքացու` զենքով կրակելու հետևանքով 16-ամյա մի աղջիկ է վիրավորվել: Դեպքից հետո թաղամասի զայրացած բնակիչները սկսել են քարեր նետել գնչուների տների վրա, այրել նրանց կառքերն ու մեքենաները: Երբ իրավիճակը սկսել է բարդանալ, դեպքի վայր են եկել իրավապահ մարմիններն ու զրահապատ մեքենաներ:
«Ռադիկալը» գրում է, որ տեղի թաղապետը եկել և հանդիպել է թաղամասի բնակիչների հետ: Ոստիկանական խմբերն էլ քաղաքացներին կոչ են արել պահպանել ողջամտությունը: Դեպքի առնչությամբ մեծ թվով մարդիկ են ձերբակալվել:
