Վաղարշյան փողոցի և Դավիթաշենի կամրջի խաչմերուկում
Հուլիսի 22-ին, ժամը 02.00-ին, «Դեյու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վաղարշյան փողոցի և Դավիթաշենի կամրջի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրաերթի է ենթարկվել 4-ամյա տղա
Հուլիսի 21-ին, ժամը 20.25-ին, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրաերթ Լենինգրադյան փողոցում
Հուլիսի 20-ին, ժամը 21.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 75-ամյա մի կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրաերթի է ենթարկել հաշմանդամի սայլակում գտնվող տղամարդուն
Հուլիսի 20-ին, ժամը 21.00-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել հաշմանդամի սայլակում գտնվող 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: