Հուլիսի 22-ին, ժամը 14.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է հրդեհի բռնկման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Պրադո» մակնիշի 87 ՍP 777 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հովացման և ճանապարհի լվացման աշխատանքներ:
Tags: ավտոպատահար