«Թուրքիայի Հանրապետության 90 տարին. Աթաթյուրքից` Էրդողան». միջազգային գիտաժողով Երևանում

Erdogan AtaturkՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը 2013 թ. նոյեմբերի 5-6-ը Երևանում կազմակերպում է միջազգային գիտաժողով` «Թուրքիայի Հանրապետության 90 տարին. Աթաթյուրքից` Էրդողան» թեմայով:

Այն նվիրված է Թուրքիայի Հանրապետության պատմության, ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերին:
Ակնկալվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մասնագետների մասնակցությունը: Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն առանձին ժողովածուով:

Զեկուցումների հայտերը և հիմնադրույթները (մինչև 2 էջ ծավալով, էլեկտրոնային տեսքով, օտար լեզուները` Times New Roman, հայերենը` Sylfaen տարբերակով, տառաչափը 12, տողամիջյան հեռավորությունը` 1,5) ընդունվում են մինչև 2013 թ. սեպտեմբերի 30-ը հետևյալ հասցեով` ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24/4), էլ. փոստ` info@orient.sci.am, chmelkonyan@orient.sci.am (Քրիստինե Մելքոնյան), hovsepyan@orient.sci.am (Լևոն Հովսեփյան):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Մասնակցության վերաբերյալ կլինի լրացուցիչ հաստատում կազմկոմիտեից:

Ճանապարհային, սննդի և օթևանի ծախսերը կատարում են գիտաժողովի մասնակիցները:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել վերոնշյալ հասցեով կամ զանգահարել +374(10) 583382, +374(091)586071 հեռախոսահամարներով: