Մուրսիի զավակները Եգիպտոսի բանակը մեղադրում են հորն առևանգելու մեջ

130722134317_morsi_children_304x171_gettyՄուհամեդ Մուրսիի զավակները Եգիպտոսի  զինվորականներին մեղադրում են  պետության ընտրված ղեկավարին առևանգելու մեջ:Մուրսիի դ ուստրը`  Շայման, երկուշաբթի Կահիերում տեղի ունեցած մամլո կոնֆերանսում ասել է, որ նախկին նախագահի ընտանիքն իրավաբանական քայլեր  է նախապատրաստում բանակի դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ` սահմաններից դուրս.”Մենք իրավաբանական քայլեր ենք ձեռնարկում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով` արյունալի հեղաշրջման պարագլուխ Աբդուլահ Ֆաթահ Սիսիի  ու խռովարարների խմբի դեմ”:

Հայտնի  եգիպտացի փաստաբան, Մուրսիի կողմնակից Մուհամեդ Դամաթին նույնպես տապալված նախագահին առանց մեղադրանքի ձևակերպման պահելը համարում է նրա իրավունքների խախտում: “Մահմեդական եղբայրները” նոր կառավարությունը չեն ընդունում: Ակտիվիստներն ու շարժման կողմնակիցները շարունակում են բողոքի ակցիան:

Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ից գտնվում է զինվորականների հսկողության ներքո, գաղտնի վայրում:

Մի քանի երկիր, այդ թվում Եգիպտոսի ռազմական հովանավոր Միացյալ Նահանգները,գեներալներին հորոդորում են ազատ արձակել Մուրսիին:

Նոր իշխանությունները հավատացնում են միայն, որ Մուրսին անվտանգ տեղում է:

 

Tags: