Հարավային Կորեայի իշխանությունները ԿԺԴՀ-ին առաջարկել են բանակցություններ վարել արդյունաբերական Կեսոն շրջանում համագործակցությունը վերականգնելու ուղղությամբ, որը համատեղ կառավարման տակ է գտնվում և փակվել է երկրների միջև հակասությունների սրման հետևանքով:
Հարավկորեական նախարարությունը հայտարարել է, որ Փհենյանի հրաժարման դեպքում ինքը վճռական քայլեր կանի, սակայն չի ճշտել, թե հատկապես ինչ նկատի ունի: Գերատեսչության մամլո քարտուղարի խոսքով, Փհենյանը պետք է պատասխան տա ուրբաթ, ապրիլի 26-ին:
Agence France-Presse-ի կարծիքով, վճռական քայլեր ասելով Սեուլը նկատի ունի համատեղ հետագա աշխատանքից լրիվ հրաժարում ու իր 123 ձեռնարկությունների տարհանում, որոնք 53 հազար մարդու ապահովում են աշխատանքով:
