Հնդկաստանի հարավում շենք է քանդվել. կան զոհեր

211344Առնվազն 5 մարդ, այդ թվում` 2 երեխա են զոհվել Հնդկաստանի հարավում գտնվող Հայդարաբադում, շենքի փլուզման հետևանքով:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ շենքի պատը քանդվել ու ընկել է հարևանությամբ գտնվող 2 խրճիթների վրա: Ենթադրվում է, որ փլուզման պատճառը տեղատարափ անձրևն է, որը չի դադարում կիրակի օրվանից: Հնդկաստանում ԶԼՄ-ների հաղորդմամբ, նման փլուզումները հաճախադեպ են` շինարարական խախտումների պատճառով: Այս ամսիս, կրկին Հայդարաբադում, շենքի փլուզումը 12 մարդու մահվան հանգեցրեց:

 

Tags: