Ամերիկացի գանձախույզները ծովի հատակից 35 մլն դոլար արժողությամբ արծաթյա ձուլակտորներ են հանել: Թանկարժեք բեռը դուրս է բերվել 1941-ին խորտակված Gersoppa նավից:
Այն արծաթով բեռնված դուրս է եկել Կալկաթայի նավահանգստից ու խորտակվել գերմանական սուզանավի կողմից` Իռլանդիայի ափերից 500 կմ հեռավորության վրա: Փրկվել է միայն կապիտանի օգնականը: Նավը հայտնաբերվել է 2 տարի առաջ:Ամերիկյան ֆիրման ստորջրյա ռոբոտներով սկսել է արժեքավոր բեռի վերհանումը: Հաջողվել է դուրս բերել ձուլակորների 99%-ը, հայտնում է “Россия 24″-ը: Գտածոյի մեկ հինգերորդ մասը կստանա բրիտանական կառավարությունը, իսկ մնացածը գանձախույզներին կմնա:
Tags: գանձ
