Կարեն Անդրեասյանը` Հրաչյա Հարությունյանի վիճակի մասին

Կարեն-ԱնդրեասյանՕմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ռուսական  Life News-ին տված հարցազրույցում պատմել է  “Մատրոսսկայա տիշինա” քննչական մեկուսարանում գտնվող Հրաչյա Հարությունյանի վիճակի մասին.

“Հարությունյանի ձերբակալության կադրերը Հայաստանում քաղաքացիների վրդովմունքն են առաջացրել: Սակայն, այսօրվա հանդիպման ժամանակ ես տեսա, որ Հարությունյանը համապատասխան էր հագնված, սափրված էր ու կուշտ: Նա ինձ տեղեկացրեց, որ ապահովված է ամեն անհրաժեշտով”:

Իրավապաշտպանը  նաև այն միտքն է հայտնել, որ Հարությունյանի արտահանձնումն այս պահին անհնար է. “Ես կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել արտահանձնման մասին: Ռուսաստանի դատարանը պետք է դեռևս դատավճիռ կայացնի: Երբ մեղադրեն, այնժամ հայկական կողմը կարող է  Հարությունյանին տեղափոխել հայրենիք` պատիժը կրելու”:

46-ամյա Հրաչյա Հարությունյանը մեկուսարանի բուժկետում է, քանի որ առողջական վիճակի հետ կապված բողոքներ ունի: Քննիչներին այդպես էլ դեռևս չի հաջողվել նրան հարցաքննել:

Life News