«Տրանսպորտային անհնազանդություն»-ը շարունակվում է։ Քաղաքապետարանի դիմաց ակցիայի մասնակիցների ու ոստիկանների բախման արդյունքում ձերբակալվել են երեք ակտիվիստ։
Այս պահին ակտիվիստների երթը, «միացեք» բացականչելով, շարժվում է դեպի ոստիկանության կենտրոնի բաժին։ Քիչ առաջ Վարդանանց փողոցով անցնելիս՝ երթին բնակելի շենքի պատուհաններից սկսեցին աջակցել այլ երիտասարդներ։ Նրանցից երկու տղաներ սկսեցին դհոլ նվագել։ Երթի մասնակիցները մի պահ կանգ առան՝ աջակցելու միացած երիտասարդներին։
Tags: Ոչ 150 դրամին