Այս պահի դրությամբ կենտրոնի ոստիկանությունում են գտնվում «տրանսպորտային անհնազանդություն» ակցիայի մասնակիցներ Գևորգ Սաֆարյանը, Վիլեն Գաբրիելյանը, Դավիթ Հարությունյանը, Մաքսիմ Սարգսյանը, Արեգ Գևորգյանը և Սարգիս Գևորգյանը: Նրանց մոտ կան փաստաբաններ և ՄԻՊ-ից ներկայացուցիչ:
Ակտիվիստների շրջանում տարածվել է ավելի զգույշ լինելու հաղորդագրություն, որում խորհուրդ է տրվում. «բոլոր ակտիվիստներին այսօր լինել առավել ուշադիր ոստիկանների հետ շփման մեջ, խուսափել ակցիայի ժամանակ ագրեսիա ցուցաբերելուց և զգուշանալ սադրիչներից, որովհետև ոստիկանությունն անցել է «գործի»»։
Tags: Ոչ 150 դրամին
