Տոկիոյում օրվա ամենածանրաբեռնված երթևեկության ժամին տասնյակ անցորդներ 32 տոնա կշռով գնացքը թեքելու համար սկսել են հրել այն:
Երկաթգծի ներկայացուցչի խոսքով՝ երկուշաբթի առավոտյան Տոկիոյի կայարաններից մեկում կինը գնացքից իջնելիս ընկել է գնացքի և հարթակի միջև գտնվող անցքի մեջ:
Ավելի քան 40 ուղևորներ և երկաթգծի աշխատակազմը սկսել են հրել գնացքը՝ կնոջը ազատելու համար: Ներկայացուցչի տեղեկություններով՝ գնացքի վագոնը սովորաբոր կշռում է 30,000 կգ, սակայն այն այս ու այն կողմ ճոճվելու հնարավորություն ունի:
Անցորդներին հաջողվել է գնացքը բավականաչափ թեքել կնոջը ազատելու համար:
Մոտավոր 30-նն անց կինը այդքան էլ լուրջ վնասվածքներ չէր ստացել:
Դեպքից մոտ ութ րոպե անց գնացքը կրկին շարժվել է:
Tags: ճապոնիա
