Ընդունելի են միայն պայքարի օրինական ձևերը. Կարեն Անդրեասյան

կարեն անդրեասյանՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ քաղաքային տրանսպորտի ուղեվարձերի բարձրացմանը` հայտնելով, որ իր տեղակալը զբաղվում է այդ խնդրով: Կարեն Անդրեասյանը նշեց, որ ուրախ է տեսնել մի շարք երիտասարդների, ովքեր պատրաստ են պայքարել իրենց իրավունքների համար, սակայն խնդրեց հիշել, որ հանցագործությամբ հանցագործությանը չեն պատասխանում:
«Հորդորում եմ չգնալ ագրեսիվ քայլերի ոստիկանների դեմ: Ընդունելի են միայն պայքարի օրինական ձևերը: Ես ողջունում եմ այն վարորդներին, ովքեր սեփական մեքենաներով անվճար տեղափոխում են մարդկանց: Ափսոս չունեմ սեփական մեքենա, այլապես ինքս այդ կերպ կվարվեի: Ինչ վերաբերում է 100 դրամ վճարելու ակցիային, անկեղծ ասած, ինքս տրանսպորտից չէի կարող այդ կերպ օգտվել: Դա նույնն է թե գնալ ռեստորան և, չհամաձայնելով, որ ինչ-որ ուտեստ 1500 դրամ արժե, վճարել այնքան, որքան հարմար ես գտնում: Այս պարագայում ես կնախընտրեի չօգտվել ծառայությունից, որովհետև ստացվում է, որ մենք վատություն ենք անում քաղաքային տրանսպորտի վարորդներին: Մյուս կողմից ողջունում եմ նաև այն վարորդներին, ովքեր պատրաստակամ են ուղեվորներից ընդունել 100 դրամները»:

Tags: