Կարեն Անդրեասյանը հորդորում է չազգայնացնել Հրաչյա Հարությունյանի հանդեպ վերաբերմունքը

Կարեն-ԱնդրեասյանԱվարտվել է ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի այցը Մոսկվա: Պաշտպանին հաջողվել է հանդիպել Հրաչյա Հարությունյանին և համոզվել, որ  նրա համար ստեղծված են բարվոք պայմաններ, ապաքինումը ընթանում է դանդաղ, բայց դեպրեսիվ վիճակը, կարծես թե, հաղթահարվում է: Կարեն ԱՆդրեասյանը հանդիպել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանի, հայերի միության նախագահի, ՌԴ ՄԻ պաշտպանի և Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ:

Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարանի դահլիճ բերելու աղմկահարույց դեպքի շուրջ, ըստ պաշտպանի, դեռ պետք է քննություն ընթանա, որը կարող է տևել շաբաթներ:

Ըստ Կարեն Անդրեասյանի` իրավական տեսանկյունից Հրաչյա Հարությունյանին Հայաստան արտահանձման հնարավորությունը կարող է քննարկվել բացառապես դատարանի վճռից հետո:

“Ժամանակն է կենտրոնանալու արդար դատավարության վրա` հասկանալով, որ իրականում պետական կամ ազգային հարց չկա: Խոսքը առանձին իրավախախտների մասին է, որոնք վստահաբար կպատժվեն: Թեև ուրախալի է, որ մեկ մարդու համար այսպիսի բողոք բարձրացավ մեր երկրում, բաց ինձ համար կային անընդունելի մոտիվներ. փորձ էր արվում վարկաբեկել ռուսական իշխանություններին”, – ասաց Կարեն Անդրեասյանը:

Tags: