Մի տրանսսեքսուալ զույգի պատմություն

transԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Թուլսա քաղաքում 17-ամյա Էմերալդը, փոխելով իր սեռը, դարձել է տղամարդ, վերցնելով Արին անունը: Միևնույն ժամանակ 19-ամյա Լյուկը որոշում է կին դառնալ՝ իր համար ընտրելով Քեթի անունը: Այսպիսով տղամարդ դարձած աղջիկն ու աղջիկ դարձած տղամարդը արդեն երկու տարի է, ինչ միասին են և շատ երջանիկ են:
Թուրքական «Վաթանը» պատմում է այս տրանսսեքսուալ զույգի մասին: Արդեն տղամարդ դարձած Արինը նշում է, որ շատ էր նեղվում իր կրծքերից, այդ պատճառով էլ որոշեց վիրահատության ենթարկվել: «Հիմա լողավազան մտնելիս կամ էլ մարզասրահում ծանրություն բարձրացնելիս ոչ ոք ինձ զարմացած չի նայում: Բոլորը կարծում են, որ ես սովորական մի տղամարդ եմ: Արդեն կարող եմ ափ գնալ միայն կարճ տաբատով և այդպես էլ ծովը մտնել: Ի վերջո կարողացա նորմալ տղամարդ դառնալ: Ես շատ հաջողակ եմ, որ իմ մեջքին կանգնած ընտանիք և Քեթիի նման ընկերուհի ունեմ»:
Արինն ու Քեթին ծանոթացել են երկու տարի առաջ տրանսսեքուսալների աջակցության համար ստեղծված խմբում: Նրանց միավորող հանգամանքը կյանքի նման փորձը դարձավ: «Արինը ինձ համար միշտ տղամարդ է եղել: Վիրահատությունից հետո նա ավելի ինքնավստահ դարձավ և սկսեց իրենց ավելի հանգիստ զգալ: Ես շատ լավ եմ հասկանում, թե Արինը ինչ է զգում, քանի որ ինքս էլ տրանսսեքսուալ եմ»,-պատմել է Քեթին:
Այս տրանսսեքսուալ զույգը մեծ աջակցություն է ստանում իրենց ընտանիքների կողմից: Սակայն նույնը չի կարելի ասել ընկերական շրջապատի մասին: Այնուհանդերձ Արինն ու Քեյթը միասին են և սիրում են իրար:

 

Tags: