Ֆորբս ամսագիրը Լեդի Գագային ճանաչել է որպես 30-ից ցածր տարիք ունեցող ամենաշատ վաստակող աստղ: Չնայած փոփ երգչուհին իր կոնքի վնասվածքի պատճառով ստիպված է եղել հետաձգել մի շարք շրջագայություններ, սակայն 2012թ-ի հունիսից մինչև 2013 թ-ի հունիսն ընկած ժամանակահատվածում հասցրել է վաստակել 80 միլիոն դոլար: Գագան 2011թ-ին ևս ճանաչվել էր ամենաշատ վաստակող աստղ: Ամենաշատ վաստակող աստղերի եռյակի մեջ մտել են Ջասթին Բիբերը և Թեյլոր Սվիֆթը:
Լեդի Գագան 30-ից ցածր տարիք ունեցող ամենաշատ վաստակող աստղերի ցուցակը գլխավորում է 80 միլիոն դոլարով: Եգչուհին ավելի շատ կվաստակեր, եթե վնասվածքի պատճառով չհետաձգեր իր տուրը: Ըստ Ֆորբսի՝ այդ տուրը միայն հունվար ամսվա ընթացքում հավաքել է 168 միլիոն դոլար:
Ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնում է 19-ամյա երգիչ Ջասթին Բիբերը՝ մոտավորապես 58 միլիոն դոլարով:
Երրորդ տեղը զբաղեցնում է Թեյլոր Սվիֆթը, որը 2012թ-ի հունիսից մինչև 2013թ-ի հունիսն ընկած հատվածում վաստակել է 55 միլիոն դոլար:
Ցուցակը կազմելու համար Ֆորբսի թիմը կապվել է երգիչների մենեջերների, ռեժիսյորների և տարբեր մարդկանց հետ, որից հետո DJ և ռեժիսյոր Կալվին Հարիսին 52 միլիոն դոլարով դրել է չորրորդ տեղում: Ռիհաննան զբաղեցնում է հինգերորդ տեղը 46 միլիոն դոլարով:
Ֆորբսի 30-ից ցածր տարիք ունեցող ամենաշատ վաստակող աստղերի ցուցակը.
- Լեդի Գագա՝ 80 միլիոն դոլար
- Ջասթին Բիբեր՝ 58 միլիոն դոլար
- Թեյլոր Սվիֆթ՝ 55 միլիոն դոլար
- Կալվին Հարիս՝ 52 միլիոն դոլար
- Ռիհաննա՝ 46 միլիոն դոլար
- Քեթի Փերի՝ 39 միլիոն դոլար
- Ադել՝ 25 միլիոն դոլար
- Ջենիֆեր Լոուրենս՝ 26 միլիոն դոլար
- Քրիսթին Սթյուարթ՝ 22 միլիոն դոլար
- Թեյլոր Լոթներ՝ 22 միլիոն դոլար
Tags: Լեդի Գագա
