Հրապարակվել են «Գեզի» այգու ցույցերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ

geziՍտամբուլի գլխավոր դատախազությունը մի զեկույց է հրապարակել՝ կապված «Գեզի» այգու համար վերջերս ծավալված իրադարձությունների հետ: Ըստ հրապարակված վիճակագրական տվյալների՝ «Գեզի» այգու դեպքերի հետ կապված ընդհանուր առմամբ 715 մարդ է ձերբակալվել, որոնցից 179-ը դատարանի առաջ են կանգնելու: Ձերբակալվածներից 41 հոգու ազատ են արձակել համաձայն ներկայացված բողոքի, իսկ ևս 57 կասկածյալի՝ անցկացված հետաքննության արդյունքների հիման վրա:

Ինչպես հաղորդում է «Դողան» լրատվական գործակալությունը՝ «Գեզի» այգու իրադարձությունների ժամանակ 110 մարդ ձերբակալվել է մամուլում կամ սոցիալական մեդիայում վիրավորական և հրահրիչ հրապարակումներ անելու մեղադրանքով: «Այս հետաքննությունների մեծամասնությունը անցկացվելու է պետական պաշտոնյաներին վիրավորելու պատճառով»,-նշված է դատախազության հայտարարության մեջ:

 

Tags: ,