«Դե Աստված բրազիլացի է, ոչինչ, թող պապն էլ այստեղից չլինի». Հռոմի պապ Ֆրանցիսկ

Rio-de-Janeiro-statueԿաթոլիկ աշխարհին նոր շունչ բերած Հռոմի պապ արգենտինացի Ֆրանցիսկը, որը այդ պաշտոնին ընտրվեց այս տարվա մարտ ամսին, երեկ առաջին անգամ որպես պապ լքեց Իտալիայի սահմանը: Պապ Ֆրանցիսկը առաջին պաշտոնական այցով մեկնեց Բրազիլիայի Ռիո դե Ժանեիրո քաղաք: 4 ամիս առաջ պապական պաշտոնը ստանձնած Ֆրանցիսկը Ռիոյում մասնակցելու է «Կաթոլիկ աշխարհի երիտասարդության օրվա» բացման արարողությանը և որոշ միջոցառումներին:
Պապի՝ Բրազիլիա կատարած այս կարևոր այցին մոտիկից հետևելու համար նրա հետ 70 լրագրող է մեկնել նույն ինքնաթռով: Հայտնում են, որ 12 ժամ տևած թռիչքի ժամանակ պապը ինքնաթռում շփվել է մի շարք լրագրողների հետ և չի խուսափել կատակելուց: Իտալական մամուլի հրապարակած տեղեկության համաձայն՝ Պապը ինքնաթռում գտնվող բրազիլացի լրագրողներից մեկին ասել է. «Դե Աստված բրազիլացի է: Դուք էլ ուզում էիք, որ պապն էլ այստեղից լիներ»:
Հետաքրքրական է, թե թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը վերոնշյալի վերաբերյալ ինչ է գրում: «Պապի ընտրությունների ժամանակ ամենահավանական թեկնածուների թվում իրենց երկրից էլ մի կարդինալ լինելու փաստը բրազիլացիներին հույսեր էր ներշնչում: Սակայն արգենտինացու ընտրվելուց հետո Պապը նրանց մխիթարում է «Դե Աստված բրազիլացի է, ոչինչ, թող պապն էլ այստեղից չլինի» խոսքերով»:

 

Tags: