Այսօր. հինգ ավտոպատահար, 8վիրավոր և 1զոհ

ավտոպատահարԲախվել են ավտոմեքենաներ
Հուլիսի 24-ին, ժամը 07.46-ին ահազանգ է ստացվել, որ ՀՀ Ոստիկանության մշակույթի կենտրոնի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Չարենց փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում բախվել են “Ֆոլկսվագեն” մակնիշի 20ՕՏ417 պետհամարանիշով (վարորդ՝ Բ. Լ., ծնվ. 1983 թ.) և “ՎԱԶ 21-07″ մակնիշի 25ՏՕ247 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները Բ.Լ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ով Ա. Ս.-ի (ծնվ. 1982թ.) և Ա. Մ.-ի հետ (ծնվ. 1983 թ.) հոսպիտալացվել է “Սրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

***

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Հուլիսի 24-ին, ժամը 07.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ “ՎԱԶ21214″ մակնիշի 15ՍՍ994 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Է. Մ., ծնվ. 1938թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչից Է.Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

 

ՃՏՊ Դաշտ-Սասունիկ ավտոճանապարհին

Հուլիսի 24-ին, ժամը 01.15-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դաշտ-Սասունիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ում “Տոյոտա Քեմրի” մակնիշի 34OP489 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., 1986թ. ծնվ.) բախվել է “ՎԱԶ 21015″ մակնիշի 12NT777 պետհամարով ավտոմեքենային (վարորդ՝ Ն. Մ., 1987թ. ծնվ.) և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ա.Ս.-ին տեղի ուժերով տեղափոխել են Վաղարշապատի ԲԿ, այնուհետև՝ “Էրեբունո” ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և տեղափոխել ավտոքարշակի վրա:

***

ՃՏՊ Մեղրի- Կապան ավտոճանապարհին

Հուլիսի 24-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի- Կապան ավտոճանապարհին՝ Շիշկերտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրակարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Կամազ» մակնիշի 24 ԼՕ 159 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (70 մ խորությամբ), ինչից վարորդ 1959թ. ծնված Մանվել Մխիթարյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել զոհվածին և հոսանքազրկել ավտոմեքենան:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

 

ՃՏՊ Ցողամարգ-Թորոսգյուղ ավտոճանահարհին

Հուլիսի 24-ին, ժամը 00.24-ին ահազանգ է ստացվել, որ Ցողամարգ-Թորոսգյուղ ավտոճանահարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում շրջվել է «Հոնդա» մակնիշի 27ՍՕ648 պ/հ ավտոմեքենան վարորդ Գ.Հ. (ծնվ. 1987թ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ Տ.Հ-ը (ծնվ. 1995թ.) և Դ. Մ-ը (ծնվ. 1988թ.) հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, իսկ Հ. Մ-ը (ծնվ. 2011թ.) հոսպիտալացվել է Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոց:

Բժիշկները Տ.Մարտիրոսյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Դ.Մարկոսյանի և Հ.Մարտիրոսյանի առողջական վիճակը՝ միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի փականը:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

Tags: