Բուլղարիայի ոստիկանությանը հաջողվել է հուլիսի 24-ի գիշերը մաքրել Սոֆիայում գտնվող խորհրդարանի շենքի մուտքը, որն ավելի վաղ հակակառավարական ցույցի մասնակիցները պատնեշել էին:
Ոստիկանությունը դրա համար ներգրավել է 100-ավոր մարտիկների ու բուլդոզեր, որպեսզի մասամբ կարողանային քանդել ցուցարարների` աղբամաններից, թմբերից ու այլ իրերից սարքավորած բարիկադները: Դրա արդյունքում խորհրդարանի շենքից կարողացան դուրս գալ այնտեղ փակված Բուլղարական սոցիալիստական կուսակցության ու Իրավունքի ու ազատության համար շարժման պատգամավորները: Ընդ որում, ներսում մնացել են կառավարող ԳԵՐԲ կուսակցության պատգամավորներն ու լրագրողներ: Ավելի վաղ հայտնվում էր, որ շենքում ավելի քան 100 մարդ կա:
The Sofia Globe-ի տեղեկացմամբ, բողոքողները տուժել են ոստիկանության հետ բախման ժամանակ: Տուժածների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան:
Հուլիսի 23-ին մի քանի հազարանոց ամբոխը փակել էր խորհրդարանի շենքի ելքը: Ոստիկանության` ելքը ազատելու առաջին փորձն անհաջողությամբ պսակվեց.նրանք չկարողացան ճեղքել ցուցարարների ստվար զանգվածն ու արանք բացել:
Բուլղարիայում հակակառավարական ցույցերը հուլիսի կեսերից են սկիզբ առել` մեդիամագնատ Դելյան Պեևսկու`Պետանվտանգության գործակալության ղեկավար նշանակվելուց հետո: Ցուցարարները պահանջում են նրա կաբինետի հրաժարականը, որը ձևավորվել է մայիսին խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների ժամանակ:
Tags: ցույց
