Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակը» հուլիսի 24-ին Բելգրադում ուժերը կչափի Սերբիայի «Պարտիզանի» հետ:
Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են տանտերերի թիմին: «Պարտիզանի» հաղթանակի համար սահմանվել է 1,19 գործակիցը, իսկ «Շիրակի» հաղթանակը գնահատվում է 13,5 գործակցով: Ոչ-ոքին ունի 7 գործակիցը:
Հավելենք, որ Գյումրիում կայացած առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը:
Tags: սպորտ, ֆուտբոլ