Նյու Յորքի քաղաքապետի թեկնածուն հայտնվել է պոռնոսկանդալի մեջ

Նախկին կոնգրեսական Էնթոնի Վիները հերթական անգամ  բռնվել  է համացանցում  անկեղծ նամակագրության վրա: 48-ամյա Վիները խոստովանել է, որ նման բնույթի նամակագրություն է ունեցել համացանցում մի կնոջ հետ, որի հետ ծանոթացել է մինչ Կոնգրես մտնելն ու հեռանալը:

Anthony_Weiner_and_Huma_Abedin_left_(1)Հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում քաղաքապետի թեկնածուն ներողություն է խնդրել իր  ընտրազանգվածից  ու հայտնել, որ հրաշալի հասկանում է, որ  իր կյանքի այդ գլուխը չի կարող անտեսվել:

“Ես շատ ջանքեր եմ գործադրել ու վերջին երկու տարում փորձել եմ ուղղել կնոջս հետ ստեղծված դրությունը, որն ինձ երկրորդ հնարավորությունն է տվել,  ու մարդկանց հետ, որոնք հավատում են  իմ տեսլականին”:

Նախկին կոնգրեսականը հայտնել է, որ չի հանելու իր թեկնածությունը: Նրա կինը` Խումա Աբեդինն,  ասել է, որ ընտանիքը պահպանելու համար իրենք շատ ջանք են ներդրել, իսկ ինքը  որոշել է պայքարել որդու ու ամուսնու համար: Մամուլի ասուլիսի ժամանակ կինը հայտարարել է. ”Ես սիրում եմ նրան, ես ներել եմ նրան, ես հավատում եմ նրան”:

Սա առաջին դեպքը չէ, որ Վիները բռնվում է համացանցային անկեղծ նամակագրության վրա: 2011-ին կրկին համացանցում հայտնվել էին  Վինների` կանանց հետ անվայելուչ հաղորդագրություններ ու լուսանկարներ, ինչից հետո կոնգրեսականը ստիպված էր հեռանալ պաշտոնից:

Tags: