Արյան պակասության դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակում Հնդկաստանի Հարյան նահանգի մոտ 900 երեխաներ թունավորվել են` ընդունելով ֆոլաթթվով հաբեր: Խմելով դեղը, դպրոցականները գանգատվել են փորի ցավից , սրտխառնոցից և փսխոցից: Նրանց բոլորին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Առողջապահության նախարարության տեղական ներկայացուցիչները նկատել են, որ դպրոցականների մոտ նմանատիպ ախտանշանների հայտնվելը բավականին հազվադեպ կողմնակի ազդեցություն է սակավարյունության դեմ տրվող դեղամիջոցի դեպքում: Պետական ծրագրում ընդգրկված է 1,6 միլիոն երեխա, նշում է “Вести ФМ“:
Ավելի վաղ, ամենաքիչը 23 հնդիկ երեխա մահացել էին անվճար ճաշից: Պատճառը թունաքիմիկատներն էին:
Tags: Հնդկաստան