Պենելոպա Կրուսն ու նրա ամուսինը` իսպանացի դերասան Խավյեր Բարդեմը, դուստր են ունեցել:39-ամյա դերասանուհին երկրորդ անգամ է մայրացել:Երեխան լույս աշխարհ է եկել Մադրիդում, նույն օրը, ինչ բրիտանական թագաժառանգը:
Զույգն արդեն ավագ որդի ունի` 2 տարեկան Լեոնարդոն: Պենելոպան ու Խավյերը տարիներ շարունակ մտերիմ ընկերներ են եղել, սակայն 2007-ից սկսել են հանդիպել: 2010-ին տեղի ունեցավ նրանց հարսանիքը Բահամյան կղզիներում:
Tags: աստղեր