Ֆրանսիական բանտում միասեռական մարդասպանները ամուսնացել են

489Ֆրանսիայում համապատասխան օրենք ընդունելուց հետո միասեռականների առաջին ամուսնություններից է սպանության համար դատապարտված երկու տղամարդկանց  ամուսնությունը: Այդ հանդիսավոր արարողության վկա համաձայնել է լինել իսլամական ահաբեկիչ Կարլոս Շակալը, հաղորդում է  News.Com.Au:

56-ամյա Ալֆրեդո Ստրաներին և  45-ամյա Ժերմեն Գաֆը ամուսնացել են բանտում, միասեռականների ամուսնության օրենքն ուժի մեջ մտնելուց  երկու ամիս հետո: Ստրաներին ստացել էր “մարդասպան ըստ հայտարարության” մականունը, քանի որ իր զոհերին փնտրում էր`  հենվելով համացանցի հայտարարությունների վրա: Նա սպանել է չորս մարդու և 2003թ. դատապարտվել ցմահ բանտարկության:

Ստրաներիի սիրեցյալը`  Ժերմեն Գաֆը, նստել է նույն թվին: Նա գլխատել է տղամարդուն և մասերի է բաժանել նրա մարմինը: Դատավորը նրան ուղարկել է բանտ 30 տարի ժամկետով:

Ծանոթությունից հետո սիրահարները տարօրինակ հայտարարություն են արել, որ Ֆրանսիայի այն ժամանակվա  նախարար  Ռաշիդա Դատին իրենցից տղա է ունեցել: Դրա համար մարդասպանների բանտային ժամկետին ավելացրեցին ևս  չորս ամիս: Բանտարկյալների հարսանիքին համաձայնել է մասնակցել 63-ամյա ահաբեկիչ “Շակալ” մականունով Իլյիչ Ռամարես Կարլոսը:

Մինչ բանտ ընկնելը նա համարվում էր աշխարհի ամենավտանգավոր հանցագործը` հետագայում զիջելով Ուսամա բեն Լադենին: Ներկայումս իսլամիստը ցմահ բանտարկված է:

Բանտի ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել լրագրողների այն հարցերին, թե կթողնեն արդյո՞ք հանցագործներին ապրել մի բանտախցում :

 

Tags: