Հարյուր հազարավոր կաթոլիկներ են հավաքվել Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափին` երկու տարին մեկ անցկացվող կաթոլիկ փառատոնի Երիտասարդության համաշխարհային օրվա բացմանը: Փառատոնի գագաթնակետը հինգշաբթի է լինելու, երբ Հռոմի պապն այցելի լողափ:Երիտասարդության համաշխարհային օրվա բացումը պատարագով է եղել` Ռիո դե Ժանեյրոյի արքեպիսկոպոս Օրանի Ժուան Տամպեստի հետ: Նա ողջունեց փառատոնի մասնակիցներին, որը 5 օր կտևի ու, սպասվում է, որ կհավաքի ողջ աշխարհից մեկուկես մլն մարդու:
