Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդելֆաթահ աս Սիսին հայտարարել է, որ երկրի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիին ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար երեք տարբերակ է առաջարկվել: «Այն ամենը, ինչ կարողացել է անել Մուրսին, իշխանաթող լինելն է»,-ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ բանակը գործում է ժողովրդի կամքին համաձայն: Աս Սիսինի խոսքերով՝ Եգիպտոսի իշխանությունները մտադիր են մինչև վերջ հետևելու հրապարակված «ճանապարհային քարտեզին»: «Մենք պատրաստվում ենք ընտրությունների, որոնց ցանկության դեպքում կարող է ամբողջ աշխարհը հետևել»,-նշել է պաշտպանության գերատեսչության ղեկավարը:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, աս Սիսին իր բոլոր հայրենակիցներին կոչ է արել ուրբաթ օրը դուրս գալ հրապարակ և ձայն բարձրացնել բռնության և ահաբեկչության դեմ:
