ԼԳԲՏ շարժման ներկայացուցիչների վրա շշեր ու քարեր են նետել:Երկրի պատմության մեջ առաջին գեյ-շքերթը, որն անց է կացվել Բուդվա քաղաքում, ավարտվել է զանգվածային անկարգություններով. տուժել են շարժման մի քանի մասնակիցներ: Շքերթին մասնակցել է 120 մարդ, այդ թվում` ընդդիմադիրներ ու իրավապահներ: Սակայն, շքերթի հակառակորդները կարողացել են երթը կանգնեցնել` քարերով ու շշերով: Երթի մասնակիցներին օգնության է եկել 400 ոստիկան, սակայն շքերթն ավարտին հասցնել այպես էլ չի հաջողվել:
