Ճապոնացիների համար սրբազան Ֆուձի լեռը բարձրանալն այսուհետ վճարովի է լինելու: Քնած հրաբխի բարձունք ելնելու վճարը 1000 իեն է սահմանվել կամ` 10 դոլար: Վերելքի համար գումար կգանձվի միայն մինչև օգոստոսի 3-ը: Հավաքված գումարն իշխանությունները մտադիր են ծախսել առաջին հերթին աղբահանության վրա: Հունիսից Ֆուձի լեռը ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության ցուցակում: Վերջին անգամ այն ժայթքել է 1708-ին:
Լեռան բարձրությունը 3773 մ է, տարեկան այդ բարձունքը հաղթահարում է 400 հազար մարդ: Զբոսաշրջիկների բազմությունից այնտեղ աղբակույտեր են գոյանում, ինչը լեռան էկոլոգիայի պաշտպանների համար սուր խնդիր է;
Tags: Ֆուձի