Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը քաղաքական կսուսակցություն է ձևավորում Ավստրալիայի վերին պալատում կայանալիք ընտրություններին մասնակցության համար: Դրա մասին նա տեսակապով հայտնել է Լոնդոնում Էկվադորի դեսպանությունից, որտեղ թաքնվում է անցած տարվանից:
Բրիտանական իշխանությունները փորձում են հասնել Ասանժին ` Շվեդիա արտահանձնմանը, որտեղ նրան մեղադրում են սեքսուալ բռնության մեջ:
Ասանժի խոսքով, իր Wikileaks կուսակցությունն Ավստրալիայի դաշնային սենատ 7 թեկնածու կներկայացնի: Իսկ կուսակցական ցուցակը կգլխավորի ինքը` Ասանժը:
Tags: WikiLeaks