Այսօր ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» Երևանում ուժերը կչափի Լիտվայի փոխչեմպիոն «Ժալգիրիսի» հետ։
Առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 0։2 հաշվով։
Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են «Ժալգիրիսին», գտնելով, որ հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունեն հյուրերը:
«Փյունիկի» հաղթանակը գնահատվում է 2,88 գործակցով, «Ժալգիրիսի» հաղթանակը՝ 2,38 գործակցով, իսկ ոչ- ոքիի համար սահմանված է 3,40 գործակիցը։
Tags: սպորտ, ֆուտբոլ
