Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը, ով համաձայնել էր քաղաքացիների խորհրդանշական նվեր տորթը` 50 դրամանոցի տեսքով քաղաքապետին հանձնել, իր ֆեյսբուքայն էջում գրում է.
«Հարգելի քաղաքացիներ, ձեր տված տորթը հանձնել եմ կազմակերպչական բաժին, որպեսզի փոխանցեն Տարոն Մարգարյանին: Նաև ավելացրել եմ, որ տորթը կիսելու ժամանակ տեղեկացնեն ինձ, եւ ես էլ մեծ սիրով կհամտեսեմ քաղաքացիական տորթից….»:
Tags: «Բարև Երևան» դաշինք, Երևանի քաղաքապետարան, Ոչ 150 դրամին