Հայտնի է, որ ֆրանսիացիները շատ են սիրում կարագով տապակած խխունջ սխտորով ուտել: Սակայն երկրի արևմուտքում գտնվող Շամպանյոլ կոմունայի ֆերմերը կարծում է, որ այդ արարծներին արժե կենդանի թողնել: 47-ամյա տղամարդը ասում է, որ կենդանիների արտադրած լորձը անհավատալի դրական ազդեցություն է ունենում մաշկի վար, հաղորդում է Reuters:
Լուի Մարի Գեդոնը հայտարարել է, որ խխունջի արտադրած լորձը լի է կոլագենով, գլիկոլյան թթվով, հակաբիոտիկներով և այլ միացություններով, որոնք նպաստում են մաշկի բջիջների վերակենդանացմանը և վերացնում կնճիռները: Ֆերմերը մշակել է գաղտնի տեխնոլոգիա լորձ հավաքելու համար և շուտով պատրաստվում է “խխունջի հեղափոխություն” կոսմետիկայի բնագավառում:
Այժմ նա զբաղված է իր մտադրությունը հոսքագծի վերածել, պլանավորելով հաջորդ տարի հավաքել 15 տոննա խխունջի լորձ: Ֆերմերը ասում է, որ ինքը արդեն 25 տարի խխունջ է բազմացնում, վերջին երեք տարում նա նա նյութը հավաքել է ձեռքով, բայց վերջերս վարձել է ինժեներների անկախ մի թիմ, որոնք կարողացել են այդ պրոցեսը ավտոմատացնել: Այս նախագծում գորդոնը 170 հազար դոլար ներդրում է կատարել:
Ֆերմերը պարծենում է, որ արդեն պայմանագիր է կնքել երեք տեղական կոսմետիկական լաբորատորիաների և մի փարիզյան ընկերության հետ, որը աշխարհի խոշորագույն կոսմետիկական բրենդերից մեկի համար մշակում է երիտասարդացնող միջոցներ: ” այդ հաճախորդները արդեն ինձ մոտ պատվիրել են մոտ 3հազար տոննա լորձ”,-ասում ֆրանսիացին: к
Խխունջի լորձը արդեն օգտագործվում է կոսմետիկական ապրանքների մեջ, որոնք վաճառվում են Ասիայում և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում այն դեռ բավականաչափ ճանաչված չէ: Իսկ Ճապոնիայում կան հատուկ սպա սալոններ, որտեղ հաճախորդների դեմքին շարում են մի քանի կենդանի խխունջ, որպես կոսմետիկ պրոցեդուրա:
Tags: ֆրանսիա