Երևանի «Փյունիկը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում, որն անցկացվեց մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում, 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Վիլնյուսի «Ժալգիրիսի» հետ: Հյուրընկալվելիս մերոնք պարտվել էին 0:2 հաշվով:
Որակավորման երկրորդ փուլում «Ժալգիրիսի» մրցակիցը կլինի «Հոնկա» (Ֆինլանդիա) – «Լեխ» (Լեհաստան) զույգի հաղթողը:
Այսպիսով, եվրոպական գավաթային մրցաշարերում Հայաստանը զրկվեց վերջին մասնակցից:
Հավելենք, որ Երևանի «Միկան», Կապանի «Գանձասարը» չէին կարողացել հաղթահարել Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը, իսկ Գյումրիի «Շիրակը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում զիջել էր Բելգրադի «Պարտիզանին»:
Տեխնիկական արդյունքներ
«Փյունիկ» (Հայաստան) – «Ժալգիրիս» (Լիտվա)` 1:1 (առաջին խաղ՝ 0:2)
Վիուլեն Այվազյան, 55 – Մատաս Կուկլիս, 88
Tags: սպորտ, ֆուտբոլ
