Իսպանիայում վթարված գնացքի մեքենավարը սոցանցում գլուխը գովել է

iԻսպանիայում վթարված գնացքի մեքենավար Խոսե Գարսոն Ամոն սոցցանցում գլուխը գովել է, թե կգերազանցի արագությունը:

2012-ին Ամոն Facebook-ում տեղադրել է գնացքի արագաչափը, որի վրա 200 կմ/ժամ ցուցանիշ էր: Ընկերները լուսանկարի տակ մեկնաբանություններ են թողել արգելակելու խնդրանքով ու նախազգուշացրել , որ մեքենավարը կարող է կորցնել արտոնագիրը, սակայն Ամոն դա լուրջ չի ընդունել:

“Պատկերացնում եք, թե ինչ կայֆ է, երբ գնացքով սլանում ես ազգային գվարդիայի մոտով այնպես, որ նրանց ռադարները շարքից դուրս են գալիս: Հա-հա , RENFE –ի (երկաթուղային ընկերությաուն) տուգանքը ահագին կլինի”,-պատասխանել է նա ընկերների նախազգուշացմանն ի պատասխան:

Ողբերգության հաջորդ օրն իսկ արագաչափի լուսանկարը հեռացվել էր:

Գնացքը վթարվել էր Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքի կայարանի մոտ, հուլիսի 24-ին: Վթարի հետևանքով զոհվեց 80 մարդ, 178-ը  ստացել է վնասվածքներ: Մեքենավարի արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել:

Tags: