Հինգշաբթի ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգում սեփական կնոջը թունավորելու մեղադրանքով ձերբակալվել է բժիշկ-գիտնական Ռոբերտ Ֆերանտեն, որը վերջին տարիներին աշխատում էր Պիտսբուրգի համալսարանում: Նա ԱՄՆ-ում համարվում է Շարկոյի հիվանդության (ամիոտրոֆիկ կողային սկլերոզ) առաջատար մասնագետ:
Ոստիկանության տվյալներով, 64-ամյա Ֆերանտեն 2013-ի ապրիլին իր 41-ամյա կնոջ` Օթհեմ Քլյայնի համար, որը նույն համալսարանում գլխավորում էր նյարդաբանության բաժանմունքը, պատրաստել է վիտամինային կոկտեյլ` մահացու չափաբաժնով ցիանիդ խառնելով դրա մեջ: Ընդ որում, նա կնոջն ասել է, որ այդ ըմպելիքը կօգնի նրան հղիանալ:
Կոկտեյլը խմելուց հետո կինն անմիջապես վատացել է ու հոսպիտալացվել, իսկ 3 օր անց` մահացել: Հերձման ժամանակ նրա արյան նմուշի մեջ ցիանիդ է հայտնաբերվել:
Պարզել են, որ թույնը գիտնականը վերցրել է համալսարանական լաբորատորիայից: Քննիչները կարծում են, որ հանցագործության պատճառը խանդն է. Ֆերանտեն իր կնոջը կասկածում էր բոստոնցի գործընկերոջ հետ դավաճանության մեջ:
Tags: թունավորում